Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը կդիմի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին' երկու հավաքականների' հարևան երկրներում մրցումներին մասնակցության հարցով:

 

 

«Առաջիկա օրերին ես կդիմեմ Հայաստանի և Ադրբեջանի շախմատի ֆեդերացիաների նախագահներին: Այս տարի աշխարհի գավաթի խաղարկությունը և հաջորդ տարի շախմատային օլիմպիադան կանցկացվի Բաքվում: Իսկ մենք, իհարկե, կցանկանայինք, որ ուժեղագույն թիմերը, ինչպես, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի թիմերն են, մասնակցեն այդ մրցաշարերին: Մենք ոչ միայն կդիմենք շախմատային ֆեդերացիաների նախագահներին, այլ նաև երկրների ղեկավարներին: Ուզում ենք զանազան քաղաքական երևույթները մնան շախմատային դահլիճի դուրս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իլյումժինովին հղում է կատարում R-sport կայքը:

 

 

Ապրիլին Հայաստանում կկայանա աշխարհի շախմատի թիմային առաջնությունը, որին հրաժարվեց մասնակցել Ադրբեջանի թիմը: