Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ղրիմին նվիրված ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնել է Լիտվան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցչությանը:
Ներկայացուցչությունում հանդիպումը գնահատել են «հակաարդյունավետ եւ սադրիչ»՝ ընդգծելով, որ այդ հարցի քննարկումը չի վերաբերում ՄԱԿ-ի ԱԽ-ի իրավասությանը: «Ռուսաստանի պատվիրակությունը, ինչպես եւ, որքան մեզ հայտնի է, մի քանի այլ երկրների պատվիրակություններ, չի մասնակցի դրան»,- հայտարարել են դիվանագետները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մարտի 19-ին ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնի Ղրիմի իրադրության շուրջ, որի ընթացքում ելույթ կունենա Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ղրիմի թաթարների նախկին առաջնորդ Մուստաֆա Ջեմիլյովը: Միջոցառումն ընթանալու է դռնփակ «Արիա բանաձեւով», որը կարծիքների փոխանակում է նախատեսում դրա մասնակիցների միջեւ:
Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ Է մտել 2014 թվականի մարտին անցկացված հանրաքվեի արդյունքում, որի ընթացքում թերակղզու բնակիչների ավելի քան 96 տոկոսը պաշտպանել է այդ որոշումը: Մինչդեռ Կիեւը եւ Արեւմուտքի երկրները քվեարկությունն օրինական չեն ճանաչել, ինչից հետո Ռուսաստանի նկատմամբ սահմանվել են մի շարք պատժամիջոցներ, այդ թվում՝ տնտեսական: