Քանզասցի զբոսաշրջիկը, որը դայվինգով Էր զբաղվում Հավայան կղզիների ափի մոտ, տուժել Է վագրաշնաձկան հարձակումից, կղզու լողափերը ժամանակավորապես փակվել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Հարձակումը տեղի Է ունեցել մարտի 18-ին ափից մոտավորապես 20 մետր հեռավորության վրա: Այդ պահին ջրում եղել են բազմաթիվ այլ սուզորդներ: Հարձակման հետեւանքով տղամարդը վերքեր Է ստացել նախաբազկի եւ ազդրի շրջանում:

 

«Մենք ջրում շարժում նկատեցինք եւ անմիջապես արձագանքեցինք: Սկզբում չգիտեինք, թե ինչ Է տեղի ունեցել: Իսկ այնուհետեւ տեսանք, թե ինչպես են նրան դուրս բերում ականատեսները»,- պատմել Է փրկարար Փոլ Թաքերը:

 

Տղամարդուն կայուն վիճակում ուղարկել են հիվանդանոց, հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները:

 

Տեղական իշխանությունների տվյալներով՝ սուզորդի վրա հարձակվել Է երեքից մինչեւ երեքուկես մետր երկարությամբ վագրաշնաձուկ: Միջադեպի պատճառով իշխանությունները հանգստացողների համար ժամանակավորապես փակել են լողափերն Ուեյալեյայից մինչեւ Մաունա Կեա: Դրանք պլանավորում են վերաբացել մարտի 19-ի կեսօրից ոչ շուտ: