ՀՀ Ազգային Ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը
«Տեղի ունեցավ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության նիստը և մինչ օրս այդքան քննարկված հարցերը ստացան իրենց տրամաբանական լուծումները, ինչպես նաև քննարկվեցին տարբեր օրենսդրական հարցեր՝ մեր հետագա գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար: Միաձայն քվեարկությամբ խմբակցության ղեկավար ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղարի պաշտոնը վստահվեց ինձ:
Իմ հանդեպ ցուցաբերված այս վստահությունը պարտավորեցնող է, այսուհետ էլ ավելի լայն թափով եմ ծավալելու իմ գործունեությունը հանուն ՀՀ քաղաքացիների և Հայաստանի բարեկեցիկ ներկայի և ապագայի: Մեր խմբակցությունն Ազգային Ժողովում շատ անելիքներ ունի և վստահ եմ, որ մեր թիմն ի զորու է հաղթահարել առկա խնդիրները, և իր պրոֆեսիոնալիզմի և փորձի շնորհիվ գործել էլ ավելի արդյունավետ և կառուցողական»: