Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված խաղի վերջնական կազմը հայտնի է:
ԽՍՀՄ հավաքական. Խորեն Հովհաննիսյան, Օթար Գաբելիա, Ստանիսլավ Չերչեսով, Ալեքսանդր Ֆիլիմոնով, Ալեքսանդր Չիվաձե, Թենգիզ Սուլաքվելիձե, Վագիզ Խիդիատուլին, Օլեգ Ռոմանցև, Անդրեյ Միխայլիչենկո, Սերգեյ Շավլո, Յուրի Գավրիլով, Վլադիմիր Բեսսոնով, Լեոնիդ Բուրյակ, Գեորգի Յարցև, Ախրիկ Ցվեյբա, Սերգեյ Գորլուկովիչ, Դմիտրի Գրադիլենկո, Ալբերտ Սարգսյան, Գուրամ Աջոև, Վահիդ Մասուդով, Ալեքսանդր Թարխանով, Վալերի Գազաև, Իգոր Բելանով, Յուրի Կովտուն, Դմիտրի Կուզնեցով, Դմիտրի Խլեստով, Վալերի Կարպին, Վալերի Կեչինով, Վալերի Շմարով: Գլխավոր մարզիչ՝ Անատոլի Բիշովեց:
Աշխարհի հավաքական. Խորեն Հովհաննիսյան, Ռինատ Դասաև (ԽՍՀՄ), Պաուլո Ֆերեյրա (Պորտուգալիա), Ալդաիր (Բրազիլիա), Ֆաուստինո Ասպրիլիա (Կոլումբիա), Պատրիկ Բերգեր (Չեխիա), Զվոնիմիր Բոբան (Խորվաթիա), Դարիո Շիմիչ (Խորվաթիա), Տիջանի Բաբանգիդա (Նիգերիա), Անջելո Դի Լիվիո (Իտալիա), Վենսան Կանդելա (Ֆրանսիա), Էդիլսոն (Բրազիլիա), Ժան Պիեռ Պապեն (Ֆրանսիա), Յարի Լիտմանեն (Ֆինլանդիա), Խրիստո Ստոիչկով (Բուլղարիա), Իվան Սամորանո (Չիլի), Մարկո Մատերացի (Իտալիա), Ջենարո Գատուզո (Իտալիա), Ռոբերտո Կառլոս (Բրազիլիա): Գլխավոր մարզիչ՝ Եվգենի Լովչև, մարզիչ Ս. Սիրոտա:
Այս մասին տեղեկացնում են կազմակերպիչները:
Հոբելյարը մեկական խաղակեսեր կխաղա հավաքականների կազմերում:
Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հանդիպումը կկայանա մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում: