Մեքսիկայի Հալիսկո նահանգում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում հինգ ոստիկան: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

 

Ուրբաթ գիշերը հանցավոր խմբավորման անդամները հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա: Հինգ իրավապահներ սպանվել են, ևս ութը վիրավորվել: Փոխհրաձգության հետևանքով զոհվել է նաև հանցավոր խմբավորման երեք անդամ և երկու անցորդ:

 

Մի քանի հարձակվողների հաջողվել է փախուստի դիմել: Հանցանքի վայրում ոստիկանները հայտնաբերել են յոթ միավոր հրազեն և չորս նռնակ: