ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն դեռևս չի այցելել Պարույր Հայրիկյանին հիվանդանոցում տեսակցելու։ Այս առնչությամբ վերջինիս մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը eMedia.am–ի հետ զրույցում հայտնել է. «Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այսօր վաղ առավոտյան ԲՀԿ խորհրդանական խմբակցության պատգամավորներն այցելել են պարոն Հայրիկյանին և իրենց զորակցությունը հայտնել։
Գագիկ Ծառուկյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հնարավոր խնդիրների լուծման դեպքում։ Եթե լինի հավելյալ անհրաժեշտություն Գագիկ Ծառուկյանը կայցելի Պարույր Հայրիկյանին, քանի որ նրանց միջև կա շատ ջերմ, մարդկային հարաբերություններ։ Պարոն Ծառուկյանը շուտափույթ ապաքինում է մաղթում Պարույր Հայրիկյանին»։