Ճապոնիայի մայրաքաղաք Տոկոյում սկսել Է ծաղկել սակուրան. մատի 23-ին առաջին բողբոջներն են բացվել Յասուկունի տաճարի այսպես կոչված «ստուգիչ ծառի» վրա: «Տոկիոյում սկսվել Է սակուրայի ծաղկումը»,- ասված Է NHK հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օդերեւութաբանների տվյալներով՝ Տոկիոյում այս տարի սակուրան սկսել Է ծաղկել երկու օր շուտ, քան 2014-ին:
Մանրատամնավոր բալենին կամ սակուրան վարդազգիների ընտանիքի դեկորատիվ ծառերի տեսակ Է: Սակուրան Հիմալայների եւ Արեւելյան Ասիայի՝ Չինաստանի, Կորեայի եւ Ճապոնիայի տիպական բնակիչն Է: Ծագող արեւի երկրում սակուրայով սքանչացումը զանգվածային բնույթ Է կրում. ամեն տարի օդերեւութաբանները եւ ամբողջ հասարակայնությունը հետեւում են այսպես կոչված «սակուրայի ծաղկման ճակատին»: Տեղի հեռուստատեսությունը եւ տպագիր զանգվածային լրատվամիջոցներն ամեն օր հրապարակում են տվյալներ սակուրայի ծաղկման փուլերի եւ տեղեկատվություն՝ դիտման համար լավագույն վայրերի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: