Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին sport-express-ին տված հարցազրույցում նշել է՝ դեռ չգիտի, թե իր ապագան ինչպես կդասավորվի Մոսկվայի «Դինամոյում»:
«Դեռ չգիտեմ, թե «Դինամոյում» ապագայիս հարցում երբ ամեն ինչ պարզ կլինի: Այս հարցի վերաբերյալ դեռ չեմ զրուցել ակումբի հետ: Արդեն սովոր եմ, որ «Դինամոյի» հետ պայմանագիրս երկարաձգում եմ առաջնության ավարտից հետո՝ մայիսին կամ հունիսին: Երիտասարդների հետ են փորձում շուտ երկարաձգել պայմանագիրը: Իմ դեպքում՝ շտապելու կարիք չկա: Ցանկանում եմ խաղալ: Մնում է հասկանալ, թե որ թիմում: Պե՞տք եմ արդյոք «Դինամոյին» կամ էլ ուրիշ թիմի: Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում չեմ թուլացել, սակայն ինչ-որ մեկը կարող է այլ կարծիքի լինել»,- նշել է Բերեզովսկին: