Կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին Պրիմերայի 28-րդ տուրում «Ռեալի» հետ հանդիպմանը փոխարինման է դուրս եկել:
Չավին հանդիպմանը մասնակցել է 80-րդ րոպեից: Սա ֆուտբոլիստի 42-րդ մասնակցությունն էր Կլասիկոյում:
Այս ցուցանիշով Չավին հավասարվեց Մանոլո Սանչիսին և Ֆրանսիսկո Խենտոյին, ովքեր միչև հիմա կլասիկոներում մասնակցության քանակով ռեկորդակիր էին:
Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: