Կիևում գտնվող առանձնատան բակում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով վնասվել է ավտոմեքենան, վիրավորներ չկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Առանձնատան սեփականատիրոջ խոսքով՝ անհայտ անձը գիշերը ցանկապատից պայթուցիկ սարք է նետել բակ: Ի լրումն վնասված ավտոմեքենայի՝ վնասվել են նաև պատուհանները: Քրեագետների նախնական եզրակացությունների համաձայն՝ պայթուցիկ սարքը, հավանաբար, РГД-5 նռնակն է եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ: