ԱՄՆ Մինեսոտա նահանգում զավեշտալի դեպք է գրանցվել: Սեփական անփութության պատճառով գողերը բռնվել են հենց հանցանքի վայրում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Lenta.ru-ն, գողության ժամանակ հանցագործներից մեկի հեռախոսը պատահաբար հավաքել է 911, սակայն գողն այդ մասին չի կասկածել, քանի որ հեռախոսը գտնվել է նրա գրպանում: Ոստիկանության հերթապահ սպան լսել է գողերի զրույցն ու եզրակացրել, որ նրանք տան կողոպուտ են իրականացնում: Հեռախոսակապը տեւել է 34 րոպե եւ այդ ընթացքում ոստիկանները կարողացել են ճշտել հանցագործների գտնվելու վայրն ու նրանց ձերբակալել: