ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունեց Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությանը կողմ քվեարկեց 117 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

 

 

Հայտարարությունում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների,

 

 

ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներոÕ ¾ եւ դրույթներով, արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, հայտարարում է որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը:

 

 

Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ 1948թ. ՄԱԿ-ը ընդունել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան», որում հստակ նշված են այն չափանիշները, որոնց համաձայն իրականացված քաղաքականությունը որակվում է որպես ցեղասպանություն: «Հիմնվելով այդ փաստարկների վրա՝ 2007թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ. քրիստոնյա ազգաբնակչության, այսինքն՝ հայերի, ասորիների, փոքրասիական և Պոնտոսի հույների դեմ իրականացված բռնությունները որակում է որպես ցեղասպա նություն:

 

 

2010թ. մարտին Շվեդիայի խորհրդարանը հատուկ բանաձևով դատապարտեց Օսմանյան Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը: Հույների ցեղասպանությոունը դատապարտել են Կիպրոսի և Հունաստանի խորհրդարանները: