Փրկարարները ձյան պատճառով չեն կարողանում հասնել Airbus A320-ի կործանման վայր: Այն մասին հայտնում է «Ռուսական լրատվական ծառայությունը»' վկայակոչելով լրագրող Մաքսիմ Չիկինին, ով գտնվում է Ֆրանսիայում:

 

 

Նշվում է, որ այն ճանապարհը, որոնցով փորձում են դեպքի վայր հասնել բժիշկներն ու հրշեջները, ձնով է լցված: Փրկարարական գործողությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի օդային տարածքից:

 

 

Ավելի վաղ Germanwings ընկերությունից հայտարարել են, որ Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320-ում եղել է 150 մարդ: