Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդուն երկուշաբթի հուղարկավորել են Սևաստոպոլի Եղբայրական գերեզմանատանը: Այդ մասին հայտնում են եկեղեցական շրջանակների աղբյուրները, փոխանցում է Обозреватель-ը:

 

ԶԼՄ-ները հայտնում են, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այժմ գտնվում է Ղրիմում և նա իսկապես սրտի կաթված է ստացել:

 

Աղբյուրները հայտնում են, որ նախկին նախագահի կինը՝ Լյուդմիլան, նույնպես վերջին շրջանում ապրում է Ղրիմում:

 

Նախկին նախագահի որդու թաղման փաստը պաշտոնապես չեն հաստատում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Ռուսաստանում: