Germanwings ավիաընկերության՝ Ֆրանսիական Ալպերում աղետի ենթարկված ինքնաթիռի օդաչուներից մեկը վթարից առաջ դուրս Է եկել խցիկից եւ չի կարողացել վերադառնալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The New York Times-ը՝ վկայակոչելով իրազեկ մի աղբյուր:
Ինչպես ցույց են տվել ինքնաթիռի ինքնագրիչի վերծանման նախնական արդյունքները, երկու օդաչուները խոսել են նորմալ տոնով, իսկ այնուհետեւ օդաչուներից մեկն անհայտ պատճառով դուրս Է եկել ինքնաթիռի սրահ:
Հետագայում նա այդպես Էլ չի կարողացել վերադառնալ օդաչուների խցիկ, թեեւ փորձեր Է ձեռնարկել. բախել Է եւ նույնիսկ փորձել Է ջարդել կողպած դուռը:
Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հաղորդել Էին, որ օդաչուներն աղետի պահին կարող Էին լինել անգիտակից վիճակում: Այս մասին Yle հեռուստաալիքին հայտարարել Է Ֆինլանդիայի Trafi տրանսպորտի անվտանգության գործակալության ավիացիոն բաժնի ղեկավար Պեկա Հենտուն՝ վկայակոչելով իր ստացած պաշտոնական տվյալները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: