Հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության ու ջրի են մնացել աշխարհի ամենաչորային տարածաշրջաններից մեկում՝ Չիլիի Ատակամա անապատում տեղատարափ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Անդերում տեղացած անձրեւներից հետո հեղեղումներ են սկսվել ցածրադիր քաղաքներում: Երկրի հյուսիսի Կոպիյապո քաղաքում գետը դուրս է եկել ափերից:

 

Ուղղաթիռների օգնությամբ իշխանություններն սկսել են մարդկանց տարհանումը՝ սողանքների վտանգի պատճառով:

 

Օդերեւութաբաններն էլ ավելի առատ տեղումներ են կանխատեսում առաջիկա 12 ժամվա ընթացքում: