«Սահմանին ամեն ինչ նորմալ է, իրավիճակը՝ վերահսկելի, բանակն է զբաղվում այդ հարցով»,- Ազգային ժողովում՝ 1in.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը: 

 

Դիտարկմանը, թե մեկ օրում հայկական կողմն ունեցել է 3 զոհ, 4 վիրավոր, Առաքել Մովսիսյանը պատասխանել է. «Դուք մոռանո՞ւմ եք, որ 15-20 զոհ էլ իրենց ա, բա կռիվ ա, ի՞նչ եք ուզում լինի: Տա Աստված՝ դրանք չլինի, ես ցավակցում եմ զոհերի համար, հերոսաբար կռվում են»: 

 

Տեսակետին էլ, թե ճիշտ չէ, որ սահմանին 18 տարեկան զինվորներն են կանգնում, պատգամավորը պատասխանել է. «Մենք էլ եղել 18-20 տարեկան էլի, մեր զինվորներն ավելի հզոր կռվող են, քան թե մենք, պատրաստվում են, նոր են տանում դիրքեր, առանց պատրաստվելու զինվոր չկա»:

 

Մանրամասները՝ տեսանյութում