Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Աշխարհի չեմպիոն, Բրազիլիայի ազգային ընտրանու նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսի՝ իրեն ուղղված տեսաուղերձին:

 

Մխիթարյանը գրել է. «Շատ շնորհակալ եմ լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսին՝ լավ խոսքերի համար: Փոխանցում եմ ողջույններս, հարգելի Ռոբերտո»:

 

Նշենք, որ Կառլոսը տեսաուղերձում Մխիթարյանին ասել էր, որ վերջինս շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է և որ ինքը նրան հաճախ համեմատում է բրազիլացի ֆուտբոլիստների հետ, քանի որ նա շատ արագաշարժ խաղացող է:

 

«Հենրիխին ուղարկում եմ ջերմ ողջույններս՝ մաղթելով հաջողություն: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել նրան, քանի որ մշտապես դիտում եմ Բունդեսլիգայի հանդիպումները և միշտ տեսնում եմ նրա լավ խաղը: Շարունակիր նույն կերպ և աճիր ամեն խաղից հետո»,- ասել էր Կառլոսը:

 

 

Տեսանյութը՝ News.am