Ինչպես միշտ ու յուրաքանչյուր արտակարգ պատահարի դեպքում հայկական լրատվամիջոցները աշխատեցին առանց ինֆորմացիան ճշտելու: Իհարկե, լավ էր, որ Պարույր Հայրիկյանին հիվանդանոց տեղափոխելուց անմիջապես հետո, գրեթե բոլոր լրատվամիջոցներից հիվանդանոցում աշխատում էին թղթակիցներ, բայց նրանք բոլորն էլ տալիս էին հակասական ինֆորմացիա: Slaq.am-ի լրագրողը՝ բժշկից ու Առողջապահության նախարարից իմացել էր, որ Պարույր Հայրիկյանին՝ կրակելու գիշերը չեն վիրահատի, կային լրատվամիջոցներ ու նույն ինֆորմացիան էին տալիս, բայց կային լրատվամիջոցներ, որ արդեն ներկայացրել էին, թե Հայրիկյանին վիրահատել են ու տեղափոխել վերականդանացման բաժանմունք: Նույնիսկ այդ դեպքում՝ լինելով լրագրող, շփոթում ես իրականն անիրականից, և ամենահետաքրքիրն այն է, որ պրոֆեսիոնալ աշխատելու դեպքում՝ կասկածում ես քո ունեցած ինֆորմացիայի վրա: Ի վերջո Հայրիկյանին այդ գիշեր վիրահատե՞լ են թե՞ ոչ: Ի՞նչ է սա: Կրկին վազում ենք կարդացվության հետևի՞ց: Իսկ ուր մնաց պրոֆեսիոնալիզմն ու լրագրողական ու ոչ միայն' էթիկան: Դրանք հավանաբար դեռ Հայաստանի ճանապարհին են, իսկ ճանապարհներն էլ անանցանելի են, կհասնեն մոտ 10 տարուց՝ լավագույն դեպքում 10 տարուց: