armsport.amՄադրիդի «Ռեալի» գերմանացի ֆուտբոլիստ Թոնի Կրոսը քննադատել է իսպանական լրատվամիջոցները: Նրա կարծիքով, իսպանացի լրագրողները թիմի խաղը գնահատելիս մի ծայրահեղությունից մյուսն են գնում:

« Իսպանական մամուլը քամուց շարժվող դրոշ է հիշեցնում: Երբ մենք հաղթում ենք, նրանք գրում են, որ ամեն բան լավ է. իսկ երբ պարտվում ենք, գրում են որ ամեն բան վատ է»,- ասել է Կրոսը: