Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը մտադիր է Իրաքում ահաբեկչությունն արմատախիլ անել և «Իսլամական պետություն» խմբավորումը վերացնել մեկ տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է «Ռոսսիյսկայա գազետան»:

 

 

Իրաքի նախագահն այս մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի՝ երեկ կայացած գագաթնաժողովի ժամանակ, որն անց էր կացվում Շարմ էլ-Շեյխում:

 

 

Նախագահ Մաասումը նկատել է, սակայն, որ «Իսլամական պետության» վերացման դեպքում կարող է ի հայտ գալ նմանատիպ նոր խմբավորում: