Մարտի 29-ին Մոսկվայում ավարտվեց «Խառլամպիևի հուշամրցաշարը»՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը:

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանը նվաճեց չորս մեդալ՝ երեք բրոնզե և մեկ ոսկե:

 

Ոսկե մեդալը 90կգ քաշայինների պայքարում նվաճել էր Աշոտ Դանիելյանը: Ստեփանակերտցի մարզիկի հաղթանակից հետո, երբ բարձրացվել է հայոց եռագույնը, ադրբեջանցի մարզիկն իրեն անվայել է պահել և կքանստել է մեր եռագույնի բարձրացման պահին: