ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը մահափորձ չի համարում: Նա ասել է, որ դեռ պետք է պարզել՝ արդյոք դա մահափորձ էր:
Հայրիկյանը տեղի ունեցածի մեջ գրեթե ուղղակի մեղադրել է ռուսական հատուկ ծառայություններին՝ նշելով, որ դա կապում է իր հայտարարությունների հետ, ըստ որոնց Հայաստանի եվրոպական ուղին այլընտրանք չունի: Ռուսաստանը դեռեւս չի պատասխանել այդ ծանր մեղադրանքին, եթե պատասխան չհամարենք Բորդյուժայի հայտարարությունը, ով փաստորեն ասել է, որ Հայրիկյանին ցանկացել են ոչ թե սպանել, այլ վախեցնել նրան կամ մեկ ուրիշի:
Որքան էլ փորձեցին այնպես անել, որ նախընտրական արշավի ժամանակ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը երեւան չգա, այդպես էլ չստացվեց: Այդ հարցն այնքան հիմնարար է, որ չէր կարող գլխավոր չդառնալ: Ցավոք, բանավեճն «արտահայտվեց» մարդու դեմ մահափորձով, եւ փորձագետների կարծիքով, կրակոցները կարող են շարունակվել:
Հատկանշական է, որ Շոյգուի ու Բորդյուժայի այցից ու աղմկոտ հայտարարություններից հետո Հայաստանի իշխանություններն այդպես էլ հստակ ոչ մի բան չեն հայտարարել: Հայտարարությունների բացակայությունը նույնպես քաղաքականություն է: Հայաստանը, փաստորեն, մերժել է Ռուսաստանին Ղարաբաղ ու Իրանի սահման զորքեր մտցնելու հարցում:
Հնարավոր է, այդ հարցը պետք է լուծվեր ընտրություններից անմիջապես հետո: Արդեն ակնարկներ են եղել, որ փետրվարի սկզբին Հայաստան կայցելի Վլադիմիր Պուտինը, ով «անվտանգության լրացուցիչ տարրեր» պարունակող ռազմատեխնիկական նոր համաձայնագիր կստորագրի Հայաստանի հետ: Ենթադրվում է ռուսական զորքերի մուտք Ղարաբաղ (օդանավակայան) եւ ռուսական «խաղաղարարների» տեղակայում Իրանի հետ սահմանին:
Հնարավոր է, համաշխարահային բարձր շրջանակներում արդեն որոշակի ժամկետներ են սահմանվել Սիրիայի դեմ ռազմական գործողությունների հարցում, ինչը ենթադրում է Իրանի միջամտություն ու ճակատի տեղափոխում դեպի Իրան: Հավանական է նաեւ, որ Իսրայելը պարզապես տեղեկատվական սադրանք է իրականացնում, որպեսզի «կոտրի» Իրանին: Ամեն դեպքում, Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ մինչ այդ հայտնվի Ղարաբաղում:
Սերժ Սարգսյանը հայտնվել է բարդ իրադրությունում, եւ նրան, ըստ ամենայնի, շատ էր անհրաժեշտ հետաձգել ընտրությունները, որպեսզի որոշում չընդունի ռուսական խաղաղարարների մուտքի մասին: Իսկ նման որոշում կարող էր պարտադրվել նաեւ Հայաստանում ստեղծված անկայուն քաղաքական իրավիճակում: Պատահական չէ, որ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու որոշումը Հայրիկյանն ընդունել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
Հայրիկյանը դիմելու է Սահմանադրական դատարան, քվեարկության օրը երկու շաբաթով հետաձգելու համար: Ի դեպ, այս կապակցությամբ, ԱՄՆ Պետական դեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը հասկանում է, որ քվեարկությունը կարող է հետաձգվել, եւ կոչ է արվում ՀՀ իշխանությանը՝ գործել Սահմանադրությանը համապատասխան:
Ի՞նչ պետք է տեղի ունենա փետրվարի 18-ից մինչեւ մարտի 4-ը, ինչի՞ց է զգուշանում Սերժ Սարգսյանը, հասկացե՞լ է Պարույր Հայրիկյանը սպառնալիքը՝ դժվար է ներկայում մեկնաբանել: Սակայն հազիվ թե դա կապված լինի միայն ներքին քաղաքական գործընթացների հետ: Բանը գլոբալ քաղաքականության մեջ է, եւ ամենայն հավանականությամբ երկու շաբաթն անհրաժեշտ է Հայաստանը տարածաշրջանային խոշոր ցնցումների մեջ չներքաշելու համար:
Ինչից է Պարույր Հայրիկյանը փրկել Հայաստանը
15:15 - 2.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
11/02/13 13:39
Մեր ազգի այսօրվա քծնանքային էությունը
11/02/13 01:15
Դատարանը բավարարեց ԱԱԾ քննչական մարմնի միջնորդությունը. Պ. Հայրիկյանի նկատմամբ մահափորձի կասկածանքով ձերբակալվածները կալանավորվեցին
09/02/13 22:21
Պարույր Կեսար կամ Օկտավիանոս Հայրիկյան
09/02/13 19:40
«Նագանո՞վ» են կրակել Հայրիկյանին
09/02/13 15:00
Հայրիկյանին կրակողները Սեդրակյանի մո՞տ են աշխատում
09/02/13 14:20
Մեր քիլերները ախմախ տիպեր են
08/02/13 14:19
Փաստորեն մահափորձը որոշակի զբաղմունք է
06/02/13 21:04
Մեկն էլ կասի՝ սևամորթներն էին վրեժ լուծում Հայրիկյանից
05/02/13 14:51
Մահափորձը «կբարդեն» նրա վրա, ով իրեն վատ կպահի
03/02/13 22:21
Մահափորձ. Ի՞նչ կլինի հետո
03/02/13 01:47
Պարույր Հայրիկյանի մահափորձն ընտրությունների «կեղծ ինտրի՞գ»
02/02/13 16:40
Պարույր Հայրիկյան. Ես կարծում եմ, որ ինձ վրա կրակողը հայ չի
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան