Եկել Է ժամանակը վերջ դնելու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), ինչպես նաեւ տնտեսական Էքսպանսիոնիզմի ամերիկյան քաղաքականության մյուս ինստիտուտների աշխատանքին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս համոզմունքն Է հայտնել ամերիկացի քաղաքական գործիչ Ռոն Փոլը:

 

ԱՄՀ-ն, նշում Է նա, օգտագործում Է ամերիկացի հարկատուների փողը, որպեսզի պահպանի տնտեսապես թույլ, «անկենսունակ», հաճախ զգալիոերն կոռումպացված կառավարությունները: Դա, իր հերթին, խեղաթյուրում Է շուկան եւ ոչ միայն օգուտ չի բերում հենց ամերիկացիներին, այլեւ վնասում Է այն տարածաշրջանների բնակիչներին, որոնց ԱՄՀ-ն ցույց Է տալիս իր օգնությունը: Քանի որ հիմնադրամը ֆինանսավորման մեծ բաժինն ստանում Է ԱՄՆ-ից, միանգամայն տրամաբանական Է, որ իր գործողությունները հարմարեցնում Է Վաշինգտոնի արտաքին քաղաքական նպատակների առաջշարժանը, գրել Է քաղաքական գործիչը:

 

Ռոն Փոլն ընդգծում Է, որ ոչ մի պատասխանատու ֆինանսական ինստիտուտ դոլարային համարժեքով 17- կամ 40-միլիարդանոց վարկ չԷր տրամադրի փոխառուին, որը դժվարությամբ փորձում Է մարել արդեն գոյություն ունեցող բազմամիլիարդանոց վարկը: Սակայն անցյալ ամսին հենց դա Է արել ԱՄՀ-ն՝ նոր վարկ տրամադրելով Ուկրաինային: Տնտեսական տեսակետից այդ փողը չի օգնի Ուկրաինային՝ դուրս գալու ճգնաժամից, բայց քաղաքական տեսանկյունից այն կապահովի ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ռազմավարության առաջշարժումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: