NASA-ն հունիսին կանցկացնի Low-Density Supersonic Decelerator (LDSD) ապարատի երկրորդ փորձարկումը, ապարատ, որը նախատեսված Է Մարսի վրա բեռնատար եւ օդաչուավոր տիեզերանավերի ապագա վայրԷջքների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

LDSD տիեզերական ապարատն արտաքուստ հիշեցնում Է թռչող ափսե այն տեսքով, որով այն ընդունված Է պատկերել մուլտֆիլմերում եւ կինոյում: Սկավառակաձեւ ապարատը հանդերձված Է փչովի «գոտիով» եւ վիթխարի պարաշյուտով: Ապարատի թեստային թռիչքը նախատեսված Է հունիսի առաջին կեսին, բայց ստույգ ժամկետն, ինչպես մարտի 31-ին հայտնել են առաքելության ներկայացուցիչները, կախված կլինի եղանակային պայմաններիրց: Մասնագետները հուսով են, որ փորձարկումը կհաջողվի անցկացնել հունիսի 2-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակաատվածում:

 

Ապարատը Կաուայի հավայան կղզու Խաղաղօվկիանոսյան հրթիռային բազայից 37 կիլոմետր կբարձրանա օդապարիկի միջոցով: Այնուհետեւ հրթիռային շարժիչն ապարատին կտա գերձայնային արագություն եւ, հասնելով Երկրի մակերեւույթից 55 կիլոմետր բարձրության՝ LDSD կսկսի իջնել փչովի «գոտու» միջոցով, որը փչվում Է ապարատի իջնելու պահին եւ, ստեղծողների մտահղացմամբ, պլանավորման հնարավորություն Է ապահովում Մարսի լիցքաթափված մթնոլորտում վայրԷջքի ժամանակ: NASA-ի հաշվարկներով՝ թեստը կտեւի շուրջ 4,5 ժամ, ինչից հետո ապարատը վայրԷջք կկատարի Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան հրշիպելագի շրանում:

 

LDSD թռչող ափսեի առաջին համանման փորձարկումը կայացել Է անցյալ տարվա հունիսի վերջին: