«Հայբիզնեսբանկում» այսուհետ հնարավոր է միջազգային դրամական փոխանցումների գործարքներ կատարել նաև «Бэст» համակարգի միջոցով, որն ունի սպասարկման լայն ցանց ինչպես ՌԴ-ում, այնպես էլ ԱՊՀ երկրներում:
Հաճախորդներն առանց հաշվի բացման կարող են գումար փոխանցել կամ ստանալ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլիով:
Գործարքի սպասարկման միջնորդավճարը, կախված գումարից և փոխանցման երկրից, տատանվում է 1%-1.5%-ի սահմաններում:
«Бэст» համակարգից բացի, «Հայբիզնեսբանկում» գործում են նաև Avers, Unistream, Intel Express, Sigue, MoneyGram, Ria, Anelik, Быстрая Почта, TANDEM և CONVERSE Transfers միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերը, որոնք միմյանցից տարբերվում են դրամական փոխանցումների աշխարհագրությամբ և ճկուն սակագներով:
Մանրամասների համար սեղմեք այստեղ: