Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23.5 կմ հատվածում բախվել էին Audi A 6 մակնիշի 67 QQ 001 համարանիշի և Ikarus 256 մակնիշի 109 ԼՏ 28 համարանիշի ավտոմեքենաները:

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է. Ikarus-ը վարել է Երևանի Նուբարաշենի խճուղու 5/5 շենքի բնակիչ, 69-ամյա Երջանիկ Գրիգորյանը, իսկ Audi A6 ավտոմեքենան՝ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ, 23-ամյա Վալերիկ Մովսիսյանը:

 

 

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վ. Մովսիսյանը և նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Էդգար Գևորգյանը, 21-ամյա Սարգիս Սարգսյանը և 21-ամյա Հարություն Մովսիսյանը: Ֆոտոոլրագրողի տեղեկություններով՝ Audi-ի վարորդ Վ. Մոսվսիսյանը ՀՀ ՊՆ N զորամասում որպես պահեստապետ է, իսկ նրա ուղևորները՝ պայմանագրային զինծառայողներ:  

Մանրամասն` այստեղ: