Ֆրանսիական Ալպերում A320-ի կործանման ենթադրյալ մեղավորը՝ գերմանացի օդաչու Անդրեաս Լուբիցը, բժիշկներին ոչ հավաստի տեղեկություններ Է ներկայացրել իր աշխատանքային գործունեության մասին: Ինչպես ապրիլի 2-ին հաղորդել Է Bild թերթը, աղետից քիչ առաջ անցած բուժզննման ընթացքում նա բժիշկներին ասել Է, թե հիվանդության պատճառով ար դեն արձակուրդի մեջ Է եւ առաջիկայում չի կատարելու իր մասնագիտական պարտականությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Վկայակոչելով քննիչների նյութերը՝ հրատարակությունը նշում Է, որ Լուբիցը վերջին անգամ Դյուսելդորֆի կլինիկայում Է եղել մարտի 10-ին, այսինքն՝ ողբերգությունից երկու երկու շաբաթ առաջ: Հանրանավի կործանման ենթադրյալ մեղավորը գանգատվել Է տեսողության հետ կապված խնդիրներից: Նա չի թաքցրել, որ իր գործատուն Germanwings ավիաընկերությունն Է, բայց դրա հետ մեկտեղ վստահեցրել Է, որ առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես ազատվել Է աշխատանքից:

 

Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ - արեւելքում՝ Ալպերի դժվարամատչելի շրջանում: Աղետի հետեւանքով զոհվել Է 150 մարդ: Միակ հայտնաբերված «սեւ արկղի» ձայնագրությունը ցույց Է տալիս, որ աղետը դարձել Է երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Լուբիցի դիտավորյալ գործողությունների հետեւանքը:

 

Գերմանիայի ԱԳ նախարարությունը հրապարակել է Ֆրանսիայում կործանված A320 ինքնաթիռում գտնվող ուղեւորների եւ անձնակազմի անդամների ճշտված ցուցակը: ԱԳՆ-ի տվյալներով՝ ավիաաղետի զոհ են դարձել ԳՖՀ-ի 72 քաղաքացիներ, 47 իսպանացիներ, Արգենտինայի, ԱՄՆ-ի եւ Ղազախստանի երեքական քաղաքացիներ, երկուական ավստրալացիներ, բրիտանացիներ, իրանցիներ, կոլումբիացիներ, ճապոնացիներ, Բելգիայի, Դանիայի, Կոտ դ՛Իվուարի, Մեքսիկայի, Մարոկոյի, Նիդեռլանդների եւ Վենեսուելայի մեկական քաղաքացիներ:

 

Այդ մարդիկ ունեին միայն մեկ երկրի քաղաքացիություն: Բացի այդ, զոհված հինգ ուղեւորներ ունեին կրկնակի քաղաքացիություն. չորս իսպանացիներ ունեին նաեւ Իսրայելի, Մարոկոյի, Մեծ Բրիտանիայի եւ Մեքսիկայի անձնագրեր, իսկ ուղեւորներից մեկն ուներ Չիլիի եւ Վենեսուելայի քաղաքացիություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: