Հանրապետությունում այժմ միջին հաշվով արտադրվում է օրական շուրջ 960 հազար հավկիթ, ինչը լիովին բավարար է Սուրբ Հարության տոնի նախաշեմին սպառողներին տեղական արտադրության հավկիթով ապահովելու համար:

 

 

Այս օրերին հավկիթի ներկրումներ չեն իրականացվել: Շուկայում հավկիթի գների էական փոփոխություններ այս պահին չեն նկատվում: Նախատոնական օրերին նույնպես հավկիթի գների թանկացումներ չեն սպասվում: