Եվրասիական տնտնեսական միության անդամ երկրների ֆինանսական շուկաները դեռևս գտնվում են ինտեգրացիայի նախնական փուլում: Միության ներսում բավականին առաջընթաց կա առևտրի և ծառայությունների փոխանակման ոլորտներում, սական ֆինանսկան շուկաները դեռևս ներդաշնակեցված չեն:
Այս մասին Երևանում անցկացվող ԵԱՏՄ ֆինանսական շուկաների խորհրդատվական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԵԱՏՀ նախարար, տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ Թիմուր Սուլեյմանովը: Նրա խոսքով' ֆինանսական հատվածում շատ աշխատանք կա կատարելու, և այդ նպատակով էլ անցկացվում է հանձնաժողովի հերթական նիստը:
«Այսօր քննարկելու ենք 12 հարց' կապված «Բրոքեր-դիլեր» պիլոտային ծրագրի հետ: Ընտրել ենք ֆինանսական շուկայի ավելի քիչ զգայուն հատվածը: Արդեն բավականաչափ առաջընթաց ունենք, և այսօր արդեն քննարկելու ենք ծրագրի իրավաբանական հարցերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց նա:
Թիմուր Սուլեյմանովը հայտնեց նաև, որ նիստի ընթացքում քննարկվելու են ֆինանսական շուկաներում գործունեություն իրականացնելու չափանիշները և ապահովագրական ոլորտում միասնական պրոդուկտ ստեղծելու հարցը: «Դեռևս ունենք խնդիրներ' կապված բեռանփոխադրողների հետ, ովքեր ստիպված են լինում անդընդհատ գնել նոր ապահովոգրություն միության տարբեր երկրներ գնալիս: Մյուս կողմից էլ' մի պետության հատուցումները չեն գործում մյուս երկրում: Դրա համար անհրաժեշտ է միասնական պրոդուկտ, որ հեշտացվի նրանց աշխատանքը»,- ասաց ԵԱՏՀ նախարարը:
Երևանում մեկնարկել է ԵԱՏՀ առընթեր ֆինանսական շուկաների գծով Խորհրդատվական խորհրդի նիստ՝ ԵԱՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության Կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Սուլեյմանովի նախագահությամբ: Նիստին քննարկվում են ֆինանսական ոլորտում օրենսդրությունների ներդաշնակեցման ծրագրի և ֆինանսական շուկաներում գործունեության իրականացման պահանջների մասին համաձայնագրի հարցերը:
Լուսանկարը' ԵՏՄ կայքից