Սախալինի իշխանությունները մարզի պահուստային հիմնադրամից մեկական միլիոն ռուբլի կվճարեն «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի զոհված և 200 հազարական ռուբլի՝ փրկված նավաստիների ընտանիքներին, նավ, որը ջարասույզ է եղել Օխոտի ծովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 3-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի կառավարության ներկայացուցիչ Ալեքսեյ Բայանդինը:
«Դալնի Վոստոկ» ինքնավար մեծ ձկնորսանավն Օխոտի ծովի ջրատարածքում խորտակվել է ապրիլի լույս 2-ի գիշերը Մագադանից 300 կիլոմետր հեռավորության վրա: Նավում, վերջին տվյալներով՝ եղել է 81 ռուսաստանցի և 51 օտարերկրացի:
Ուռկանանավում գտնվող 132 հոգուց 119-ը դուրս են բերվել ջրից (56-ը զոհվել են): Անհայտ է մնում 13 ձկնորսի ճակատագիրը: Նախնական տվյալներով՝ անհայտ կորած կամ զոհված են համարվում չորս ուկրաինացի, Մյանմայի 18 քաղաքացի, 1 լատիշ և Վանուատուի 4 քաղաքացի: Մնացած զոհվածները կամ անհայտ կորածները ռուսաստանցիներ են: