Եգիպտոսի դատարանը շաբաթ սկսել է պետական միջոցների յուրացման մասին գործի վերանայումը, որով մեղադրյալներ են հանդիսանում երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը և նրա երկու որդին: Այս մասին հայտնել է interfax.ru-ն' հղում անելով եգիպտական հեռուստատեսությանը, որի եթերում ցուցադրել են Մուբարաքին և նրա որդիներին:

 

Նախապես նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել այդ գործով և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Նրա որդիները 4 տարվա ազատազրկման են դատապարտվել, սակայն 2015-ի հունվարին Սահմանադրական դատարանը չեղարկել է դատավճիռը, և գործն ուղարկվել է կրկնակի վերանայման:

 

Անցյալ տարվա նոյեմբերին Մուբարաքի վրայից հանել են 2011-ին ցուցարարների սպանության գործում ներգրավվածության մեղադրանքը: