14 մարդ է վիրավորվել այն բանից հետո, երբ ապրիլի 5-ին կաթոլիկական պատարագի ժամանակ ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի եկեղեցիներից մեկում փլվել է առաստաղը:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով CBS-ին, միջադեպը տեղի է ունեցել Ռաուեյ քաղաքում: 13 մարդ ոչ մեծ վնասվածքներ են ստացել, եւս մեկ ծխականի վերքերն ավելի լուրջ են: Բոլոր տուժածներին տեղափոխել են տեղական հիվանդանոցներ:

 

Ականատեսների տվյալներով՝ ծխականները երգում էին, երբ ճռճռոց են լսել առաստաղից: Դրանից հետո նրանց վրա թափվել են բեկորներ, մարդիկ ճիչերով սկսել են դուրս փախչել շենքից:

 

Առաստաղի փլվելու պատճառը պարզվում է: Ինչպես հայտարարել է Ռաուեյ քաղաքի ոստիկանությունը, «հրաշք էր, որ ոչ ոք չի զոհվել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: