Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց «Կրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը, որով առաջարկվում է պարտադիր միջնակարգ կրթությունը դարձնել 12 տարի:
«Հարցերը շատ են, պետք է մեկ անգամ ևս քննարկել պարտադիր 12-ամյա կրթության հարցը»,- անդրադառնալով նախագծին՝ ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց հետաձգել քվեարկությունը մինչև հաջորդ քառօրյան և այդ ընթացքում ևս մեկ անգամ քննարկել հարցը:
ԱԺ նախագահը հանձնարարեց կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի նախագահին հրավիրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ հարցը ևս մեկ անգամ քննարկելու և վաղը դնել քվեարկության: