Ապրիլի 9-ին' ժամը 01:20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում` ավտոճանապարհի երթևեկելի հատվածում, 2 տղամարդ են ընկած. անհրաժեշտ է շտապօգնություն: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 32ՕՍ697 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Զ.) վրաերթի է ենթարկել 3 քաղաքացիների, ովքեր, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ:

Ինչպես հայտոնում է shamshyan.com-ը Toyota-ի վարորդը Երևանի բնակիչ, 23-ամյա Ռաֆայել Զիրոյանն է, ով Սեբաստիա փողոցում` Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց հետիոտնի համար նախատեսված վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: 

 

Լուսանկարները` Shamshya.com-ի