Ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը մեղադրվում Է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ, մեղսունակ Է ճանաչվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր:

 

«Հետաքննության հանձնարարությամբ կատարված հոգեբանական փորձաքննությունը մեղսունակ Է ճանաչել զինծառայողին: Նա հանցագործությունը կատարելու պահին լիովին գիտակցել Է իր գործողությունները»,-նշել Է գործակալության զրուցակիցը:

 

Նրա խոսքով՝ փորձաքննությունն անցկացվել Է ստացիոնար կարգով, Գյումրիում ռուսական ռազմակայանի տարածքում, որտեղ եւ հսկողության տակ Է պահվում Պերմյակովը: «Փորձագետները հայտնաբերել են որոշակի հոգեկան շեղումներ եւ խանգարումներ, բայց ընդհանուր առմամբ նա մեղսունակ Է ճանաչվել»,-ասել Է աղբյուրը:

 

Նա պարզաբանել Է, որ եթե զինծառայողն անմեղսունակ ճանաչվեր, նա օրենքով կազատվեր քրեական պատասխանատվությունից եւ դատարանի որոշմամբ կարող Էր հարկադիր բուժման ուղարկվել հոգեբուժարան:

 

«Այժմ բոլոր հիմքերը կան նրան վերջնական տեսքով մեղադրանքներ առաջադրելու, ինչպես նաեւ հետագայում մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու համար»,-նշել Է գործակալության զրուցակիցը:

 

Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ Պերմյակովի նկատմամբ դատը բաց ռեժիմով տեղի կունենա Հայաստանում՝ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում: