Ուզբեկստանի նախագահ վերընտրված Իսլամ Քարիմովի պաշտոնակալման արարողությունը կկայանա ապրիլի 10-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ին հաղորդել Է տեղական «Նոր դար» հրատարակությունը՝ վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցչին:

 

Ապրիլի 6-ին ԿԸՀ-ն ամփոփել Է մարտի 29-ին անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնցում Իսլամ Քարիմովը հավաքել Է ձայների 90,39 տոկոսը՝ ընտրողների 91,08 տոկոս մասնակցության դեպքում: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ ձայնի իրավունք ունեցող 20,798 մլն ընտրողներից ընտրություններին մասնակցել են 18,942 միլիոնը: Ընտրություններն անցել են 9058 տեղամասերում, այդ թվում 44-ը՝ 36 երկրներում Ուզբեկստանի ներկայացուցչություններին առընթեր:

 

«Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ինչպես նշում ՌԻԱ Նովոստին, օրենսդրությանը համապատասխան, Ուկզբեկստանի նախագահը պաշտոնն ստանձնում Է խորհրդարանի նիստում երդմնակալության պահից, որը պետք Է տեղի ունենա ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարման օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: