Հայտնի ամերիկացի դերասան և սցենարիստ Ջորջ Քլունիի կինը' փաստաբան և իրավապաշտպան Ամալ Ալամուդինը, փաստաբանների թիմի անդամ է դարձել, ովքեր կներկայացնեն անցած ամիս 13 տարվա ազատազրկման դատապարտված Մալդիվյան Հանրապետության նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդի շահերը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Ալամուդինը դարձել է փաստաբանների միջազգային թիմի անդամ, որում ընդգրկվել է նաև անցյալում Նոբելյան խաղաղության մրցանակակիրներ Մյանմայի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժիին և չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոյին անցյալում պաշտպանած Ջարեդ Գենսերը:
Անցած ամիս Մալդիվյան Հանրապետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել երկրի հակաահաբեկչական օրենսդրության հոդվածներով և դատապարտվել 13 տարվա ազատազրկման: Նախկին ղեկավարը մեղադրվել է, մասնավորապես, սուտ վկայության և դատական որոշումները չկատարելու համար: