Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան ապրիլի 10-ին ձերբակալել Է Իտալիայի ամենաորոնվող հանցագործներից մեկին՝ Կամորա նեապոլյան մաֆիայի Էլիայի կլանի անդամ Կառլո Լեոնեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Լեոնեն 2009 թվականից իտալական արդարադատությունից թաքնվում Էր Իսպանիայի հարավում՝ Կոստա դել Սոլում, հաղորդվում Է Քաղաքացիական գվարդիայի կայքում: Այստեղ նա «միջնորդական գործունեությամբ» Էր զբաղվում Պիրենեյան թերակղզում հաստատված թմրավաճառների եւ Իտալիայում կոկաինի եւ հաշիշի խոշոր գնորդների միջեւ:
Նրա ձերբակալման գործողությունն իրականացվել Է Մալագայում: Իտալիայում Լեոնեի նկատմամբ կայացվել Է 16 դատավճիռ, այդ թվում՝ թմրամաքսանենգության կազմակերպման, գողությունների, հանցավոր խմբավորման մասնակցության, հափշտակված ունեցվածքի թաքուցման եւ առողջությանը վնաս հասցնելու մեղադրանքով: Իտալիայի իրավապահ մարմինները նրան ներառել Էին արդարադատությունից թաքնվող առավել վտանգավոր հանցագործների ցուցակը եւ համաեվրոպական հետախուզում Էին հայտարարել:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Էլիայի կլանը մտնում Է իտալական Կամորա մաֆիական խմբավորման մեջ եւ գտնվում Է Նեապոլի Սան Ֆերդինանդոյի շրջանում, դրա գործունեության հիմնական ոլորտը կոկաինի եւ հաշիշի մաքսանենգությունն Է, թմրանյութերի փոխանցումն այլ կլանների: