ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նախազգուշացնում Է համաշխարհային տնտեսության «աճող անհավասարակշռվածության» մասին՝ եվրոգոտուն եւ Ճապոնիային կոչ անելով միջոցներ ձեռնարկել ներքին պահանջարկը մեծացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Financial Times թերթը:

 

Միացյալ Նահանգների ֆիննախի կարծիքով՝ եվրոգտու պետությունները եւ Ճապոնիան չպետք Է տնտեսական աճի խթանման համար ապավինեն բացառապես վարկադրամական քաղաքականությանը:

 

Գերատեսչության կիսամյա զեկույցում, որն ուղարկվել Է ԱՄՆ-ի Կոնգրես, նշված Է, որ ամերիկյան տնեսության աճի միտումը մնում Է «անփոփոխ»՝ չնայած 2015 թվականի առաջին եռամսյակում վերելքի թուլացմանը, մինչդեռ արտասահմանում տնտեսական դինամիկան «հիասթափեցնող» Է:

 

Զեկույցում ասված Է, որ որոշ երկրներ չափազանց մեծ կարեւորություն են տալիս Կենտրոնական բանկերի՝ որպես տնտեսական աճի խթանման գործիքի, խթանիչ քաղաքականությանը: Այդ պետությունները, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցիչների կարծիքով՝ պետք Է օգտագործեն բյուջետային խթանման միջոցները, ինչպես նաեւ ներդնեն բարենորոգումներ, որոնք կօժանդակեին տնտեսության աճին:

 

Եվրոգոտու երկրները պետք Է «բոլոր հնարավոր քայլերն» անեն ներքին պահանջարկի խթանման համար, նված Է զեկույցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: