Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խումբ է բացել սոցկայքում: Այն կոչ է անում միանալ բոլորին և պատմել նախնիների պատմությունը: Խումբը կոչվում է I am a descendant of a survivor of the Armenian Genocide! («Ես Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու ժառանգն եմ»):
Խմբում այսօր գրառում է կատարել Միացյալ նահանգներում բնակվող օգտատերերից մեկը, որը վերաբերում է Քարդաշյանների ընտանիքի այցին Հայաստան. «Ես աշխատում եմ ԶԼՄ-ների մոնիտորինգի ոլորտում և պարզապես որոշեցի հետևել վերջին երկու օրերի ընթացքում Հայաստան կատարած Քարդաշյանների ընտանիքի ուղևորությանը վերաբերվող բոլոր լուսաբանումներին: Իհարկե, սրանք ԶԼՄ-ների սահմանափակ լուսաբանումների տվյալներն են ամբողջ ԱՄՆ-ի 210 շուկաներում:
Ստորև ներկայացված են արդյունքները.
Ամերիկյան ամենահեղինակավոր «Նիլսեն» մարկետինգային ընկերության ընդհանուր լսարանը կազմել է 81.702.006, իսկ «Արբիթրոնինը»'408.800 հանդիսատես: Ընդհանուր հաշվարկով՝ Քարդաշյանների կողմից արված PR արշավը կազմում է $ 36.507.929:
Եթե սրանք լինեին PR ակցիայի արդյունքներ, դա պատմության մեջ ամենահաջողված քարոզարշավներից մեկը կլիներ: Ես միայն կարող եմ պատկերացնել, որ եթե մենք ավելացնեինք տպագիր հրատարակություններ և տարածեինք ամբողջ աշխարհում, այդ թիվը 100 անգամ ավելին կլիներ: Մեզ երբեք չէր հաջողվի թույլ տալ նման տեսակի հրապարակայնություն:
Շնորհակալություն, Քարդաշյաններ: