Գերմանիայի 65-ամյա բնակչուհի Անեգրետ Ռաունիգը, որը 13 երեխաների մայր Է, կրկին հղի Է. այս անգամ քառյակ Է ունենալու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով գերմանական RTL հեռուստաալիքը:
Անեգրետը, որը ռուսերենի եւ անգլերենի ուսուցչուհի Է, կարողացել Է վերստին հղիանալ արհեստական բեղմնավորման օգնությամբ: Այս եղանակով հղիանալու փորձերը նա արտասահմանյան կլինիկաներում ձեռնարկում Էր վերջին մեկուկես տարվա ընթացքում: Կինը որոշել Էր եւս մեկ երեխա ունենալ այն բանից հետո, երբ նրա 9-ամյա կրտսեր դուստրն ասել Էր, թե ցանկանում Է փոքր եղբայր կամ քույր ունենալ:
Ինչպես նշում Է Bild-ը, Ռաունիգը հղիության 21-շաբաթում Է: «Իհարկե, ես շոկի մեջ Էի, երբ իմացա այդ մասին»,-պատմել Է նա, նշելով, թգ չի քննարկել սաղմերի թվի նվազեցման տարբերակը: «Իրականում ես չեմ վախենում: Հուսով եմ, որ կմնամ առողջ եւ ֆիզիկական լավ վիճակում»,-հավելել Է կինը:
Գերմանուհու հղիությունը, որն արդեն յոթ թոռ ունի, ընթանում Է առանց լուրջ բարդությունների: Փոքրիկները պետք Է լույս աշխարհ գան ամռանը: Այն ժամանակ գերմանուհին կդառնա չորս երկվորյակների ամենատարեց մայրը: Նրա բոլոր 13 երեխաները հինգ տարբեր ամուսիններից են: Ավագ որդին 44 տարեկան Է, կրտսերը՝ ինը (դուստրը ծնվել Է, երբ մայրը 55 տարեկան Էր):