Լոնդոնի սուրբ Մերի հիվանդանոցի Lindo Wing մասնավոր համալիրը սահմանափակել է ավտոկայանատեղին: Այդ հիվանդանոցում պատրաստվում է ծննդաբերել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը:
Այս մասին գրում է The Daily Mirror-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոդվածում նշվել է, որ թագավորական երեխայի ծննդյան պատրաստությունները սկսվել են ծննդատանը տեղ գրանցելով: Քեյթ Միդլթոնը պետք է ծննդաբերի երկու շաբաթվա ընթացքում, իսկ հիվանդանոցն արդեն եռուզեռի մեջ է: Ավելի ուշ այս շաբաթվա ընթացքում նախատեսվում է հիվանդանոցում տեղ հատկացնել լուսանկարիչների, լրագրողների և նկարահանող խմբի համար: Քեյթ Միդլթոնը նույն հիվանդանոցում է լույս աշխարհ բերել իր առաջնեկին՝ արքայազն Ջորջին:
Ուիլյամը և Քեյթը չգիտեն ապագա երեխայի սեռը: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ բրիտանական տոտալիզատորները խաղադրույքներ են ընդունում երեխայի սեռի և անվան վրա: