ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի 14-ին բրիտանացի դերասան Դենիել Քրեյգին, որը հայտնի Է որպես «007 գործակալ» Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում, նշանակել Է ականների եւ պայթյունավտանգ ռազմամերքի վերացման գլոբալ մարտիկ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, արարողությունը կայացել Է Նյու Յորքում Մ ԱԿ-ի կենտրոնակայանում: Հաղորդվում Է, որ նա հանձնարարված գործով կզբաղվի առաջիկա երեք տարում:

 

Ըստ որում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս Է հայտնել, որ դերասան Դենիել Քրեյգն իր համբավի շնորհիվ կկարողանա միջազգային հանրակցության ուշադրությունը գրավել ականների վտանգի հիմնախնդրի վրա: «Որպես 007 գործակալ Քրեյգն ունի «սպանության թույլատրագիր»: Այսօր մենք նրան տալիս ենք «մարդկանց փրկության թույլատրագիր»,- հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

 

ՄԱԿ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշված Է, որ Դենիել Քրեյգը դարձել Է ականային անվտանգության հարցերով ՄԱԿ-ի առաջին գլոբալ մարտիկը: Նրան հանձնարարված Է տեղեկատվություն տարածել այս ոլորտում կազմակերպության գործունեության մասին եւ քաղաքական ու ֆինանսական օգնություն ներգրավել այս նպատակի համար: ՄԱԿ-ը պլանավորում Է, որ դերասանը կայցելի այն վայրերը, որտեղ կազմակերպության մասնագետներն ականններ են վնասազերծում: Այս պահին ՄԱԿ-ի ականազերծման ծրագիրը գործում Է 30 երկրում:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Դենիել Քրեյգը ներկայում նկարահանվում Է Ջեյմս Բոնդի մասին «007. Սպեկտր» նոր ֆիլմում: Սա «007 գործակալի» մասին արդեն չորրորդ ֆիլմն Է, որտեղ Քրեյգը խաղում Է գլխավոր դերը: Մինչ այդ նա խաղացել Է բրիտանացի լրտեսի դերը «Ռոյալ խաղատունը» (2006), «Գթասրտության քվանտ» (2008) եւ «007. Սքայֆոլի կոորդինատները» (2012) կինոժապավեններում: