Ռուսատանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ գազը, որը ծրագրվում է Անդրաանատոլիական գազատարի (TANAP) նախագծով տարեկան 10 մլրդ խմ ծավալով Ադրբեջանից Թուրքիայով եւ Վրաստանով փոխադրել Եվրոպա, Եվրամիության սպառողների համար ընդամենը «կաթիլ է ծովում»' հավելելով, որ եվրոպացիների համար ռուսաստանյան գազի ծավալները մոտ ապագայում ոչնչով փոխարինել հնարավոր չէ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ա.Նովակը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

2015 թվականին Եվրոպայի կախվածությունը գազի ներկրումից ընթացիկ 200 մլրդ խմ պահանջարկից կաճի մինչեւ 300 մլրդ խմ: Այնպես որ, Եվրամիությունը պետք է վերացնի ՌԴ հարաբերություններում քաղաքական բաղադրիչը եւ վերակագնի Մոսկվայի հետ կառուցողական էներգաերկխոսությունը», -ասել է Ա. Նովակը:

 

Նրա խոսքով' ժամանակն է, որ Եվրոմիությունը միանա «Թուրքական հոսք» նախագծի իրագործմանը եւ ենթակառուցվածք ստեղծի, քանի որ քիչ ժամանակ է մնացել:

 

«Բրյուսելի կողմից վարվող քաղաքականության արդյունքում խախտվել է գազի սպառողների եւ մատակարարների միջեւ բազմամյա հավասարակշռությունը, եւ, որպես հետեւանք, մեծացել են Եվրոպայի էներգաանվտանգության ապահովման ռիսկերը», -ընդծել է ռուս նախարարը: