Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի համար շատ կարևոր և հանգրվանային նշանակություն կունենա Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչի համար կան նաև պատմական նախադրյալներ:
Ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Հայրունին: «Այդ նախադրյալներից ես կկամենայի առաջին հերթին շեշտել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը, որում հստակ կերպով ընդգծվում է Գերմանիայի համապատասխանատվությունը Հայոց ցեղասպանության իրականցման հարցում: Այսինքն, այնտեղ բառացի նշվում է, որ Գերմանիայի կառավարությ ունը պետք է դիմադարձ կանգնի իր համապատասխանատվությանն այս հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հայրունին:
Պատմագետն ընդգծեց, որ շաբաթներ և ամիսներ առաջ բոլոր լավատեսական հիմքերը կային, որ Բունդեսթագի կողմից ընդունված այդ բանաձևից ընդամենը մեկ քայլ է մնում դեպի մի նոր բանաձևի հրապարակումը, որտեղ Հայոց ցեղասպանությունը կճանաչվի և կդատապարտվի, առավել ևս, որ արդեն շաբաթներ ի վեր գերմանական հասարակությունը լրատվամիջոցների կողմից պատշաճ իրազեկում է ստանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «Այսօրվա դրությամբ պարզ է այն, որ Բունդեսթագում ընդգրկված խմբակցությունները նախագծեր են ներկայացնելու, որոնց քննարկման արդյունքում պետք է ընդուն վի մի նոր բանաձև»,- նշեց Հայրունին:
Պատմաբանը նկատեց, որ բոլորի ուշադրությունը սևեռված էր այն բանի վրա, թե Բունդեսթագում մեծամասնություն կազմող «Քրիստոնեադեմոկրատական միության» և «Քրիոստոնեասոցիալական միության» կոալիցիան ինչպիսի նախագիծ կներկայացնի: «Ես պետք է ասեմ, որ բոլոր նախագծերում էլ Հայոց ցեղասպանությունը դիտարկվում էր որպես այդպիսին, ընդունվում և դատապարտվում էր: Բայց կոալիցիայի և երկրորդ մեծամասնություն կազմող խմբակցության՝ «Սոցիալ դեմոկրատական» կուսակցության ներկայացրած նախագծերից, ինչպես վերջերս պարզ դարձավ, այդ խմբակցություններ ի ղեկավարների և գերմանական արտգործնախարարության ճնշումների ներքո բանաձևերի այդ նախագծերում փոփոխություններ են կատարվել. «Ցեղասպանություն» եզրույթը հանվել է և փոխարինվել է «հայերի տեղահանություն» և «կոտորածներ» արտահայտություններով: Սա հարցի ստույգ, օբյեկտիվ ու ճիշտ դիտարկմամբ շահագրգռված հասարակական շրջանակներում մեծ վրդովմունք է առաջացրել»,- ընդգծեց Հայրունին:
Նա հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև են ներկայացրել նաև «կանաչները», որոնց խմբակցության ղեկավարը ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրն է, ինչպես նաև «ձախերը», որոնք նույնպես փոքրիկ ներկայացվածություն ունեն Բունդեսթագում: «Եվ այս երկու նախագծերում Հայոց ցեղասպանությունը միանշանակ ընդունվում է ու դատապարտվում: Ուրախալի է, որ հենց Ջեմ Օզդեմիրն է հանդես եկել այդ նախաձեռնությամբ, ով ազգությամբ թուրք է և իր գործընկերներին կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունը, քանի որ դա ավելի շատ կնպաստի Գերմանիայի և Թուրքիայի հ արաբերությունների հետագա զարգացմանը»,- ընդգծեց Աշոտ Հայրունին:
Նրա խոսքով՝ այս պահին իրականությունն այն է, որ Գերմանիայի իշխող կոալիցիայի քաղաքական ուժերի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները դեռևս վարանում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերում օգտագործել ցեղասպանություն եզրույթը՝ չնայած հասարակական լյն դժգոհություններին: Նրա խոսքով՝ եթե ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունվի մի բանաձև, որում խոսք գնա միայն հայերի տեղահանության ու կոտորածների մասին, ապա դրանով Գերմանիան լայն հասարակայնության աչքի առաջ կապտակի ինքն իրեն, քանի որ դրանով կապացուցի, որ ինքը դ եռևս պատրաստ չէ դավանել այն ժողովրդավարական արժեքները, որոնց վերաբերյալ հանձնառություններ է ստանձնել:
Հայրունին մեջբերեց հայտնի ցեղասպանագետ Միհրան Դաբաղի խոսքերն այն մասին, որ եթե Գերմանիայի ներկայիս կառավարությունը չընդունի բանաձև, որով կճանաչի և կդատապարտի Հայոց ցեղասպանությունը, ապա նրա վարքագիծը շատ քիչ կտարբերվի Կայսերական Գերմանիայի վարքագծից, որը ժամանակին իրազեկ է եղել Հայոց ցեղասպանությանը, հայ ժողովրդի զանգվածային բնաջնջմանը, սակայն ոչինչ չի ձեռնարկել: