ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմասնակցի ապրիլի 16-17-ը Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով հերթական համաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: