Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Պորտուից» (1:3) կրած պարտությունը:
«Մենք հիասթափված ենք: Վեց օր ունենք պատասխան խաղին պատրաստվելու համար: Պետք է հանգստանալ, կմտածենք՝ ինչ կարող ենք անել, որ ֆուտբոլիստները կարողանան դաշտ դուրս գալ: Նման սկիզբը մեզ համար բավականին բարդ դարձավ: 0:2 հաշվից հետո առաջին խաղակեսում մենք լավ խաղացինք: «Պորտուն» լավ էր պաշտպանվում»,- մարզչի խոսքը մեջբերում է AS-ը: