Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, գրում է Газета.Ru-ն:
2015 թվականի վարկանիշային աղյուսակում առաջատարն է «Նորիլսկի նիկել»-ի տնօրեն Վլադիմիր Պոտանինը: Նրա կարողությունը գնահատվում է 15,4 մլրդ դոլար, նախորդ տարվա համեմատ այն աճել է 2.8 դոլարով:
Երկրորդ տեղում է գործարար Միխայիլ Ֆրիդմանը (Ալֆա-գրուպ, X5 Retail Group և այլն): Տարվա ընթացքում նրա կարողությունը կրճատվել է 3 միլիարդ դոլարով'14.6 միլիարդ դոլար: Ֆրիդմանը պահպանում է երկրորդ տեղը վարկանիշային աղյուսակում երկրորդ տարին անընդմեջ:
Երրորդ տողում է Ալիշեր Ուսմանովը («Մեգաֆոն», «Մետալոինվեստը», Mail.ru Group և այլն): Ուսմանովի կարողությունը տարվա ընթացքում նվազել է 4.2 մլրդ դոլարով՝ 14.4 մլրդ դոլար:
Առաջին հնգյակում ընդգրկված են նաև Վիկտոր Վեկսելբերգը (կարողությունը $ 14.2 մլրդ) և Ալեքսեյ Մորդաշովը ($ 13 մլրդ):